Լրահոս
Օրվա լրահոսը

Սանիտեքն ու Երևանի քաղաքապետարանն իրար պատերազմ են հայտարարել. տուժում ենք մենք. Վահագն Խաչատրյան

Հուլիս 22,2019 15:56

«Մեր բնակֆոնդն անմխիթար վիճակում է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Երևանում գոյություն ունեցող խնդիրներից առանձնացրեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ սկսած այն ժամանակներից, երբ բնակֆոնդի հետ կապված փորձ արեցին՝ գազաֆիկացում, էլեկտրաֆիկացում, այդ խնդիրն առաջացավ. «Նկատի ունեմ նաև կետային քաղաքաշինական լուծումները: Բակային տարածքներ փոխանակ անեին, սկսեցին բարձրահարկեր կառուցել՝ Նալբանդյան-Թումանյան փողոցի հայտնի պատմությունը կամ Շահումյան դպրոցի բակի պատմությունը: Եվ այդ ամենի հեղինակը Նարեկ Սարգսյանն էր, որ երկար տարիներ պատասխանատու էր քաղաքաշինության և ճարտարապետության համար: Ոչ թե կողմ եմ նրան, որ մարդկանց պատժեն ու պատասխանատվության ենթարկեն, այլ որ գոնե մի կողմ քաշվեն այդ գործից: Դա է պատճառը, որ երբ այսօր մի քիչ ջերմաստիճանը բարձրանում է, առանց այդ էլ Երևանը տրանսպորտային կոլապսի մեջ է, մարդիկ չեն կարողանում գոնե երեկոյան դուրս գալ իրենց բակ, շնչել: Հիմա այս բեռը եկել, կուտակվել է այսօրվա քաղաքային իշխանությունների ուսերին»:

Վահագն Խաչատրյանն այս առիթով հիշեց Ռոբերտ Քոչարյանին. «Թերևս այն պահից սկսած, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշեց Երևանը դարձնել գյուղաքաղաք, երբ զրկեց տրամվայից, մասամբ տրոլեյբուսից, որի արդյունքում ունեցանք գազելներով տեղափոխում: Այս վիճակը եկել է այդ ժամանակներին, և սա երևանցիներին ստորացնելու լավագույն միջոցն ու ձևն էր»:

Աղբի խնդրի մասին նախկին քաղաքապետը փաստեց՝ ակնհայտ է՝ Սանիտեքն ընդհանրապես չի զբաղվում սանմաքրմամբ, մինչդեռ մրցույթով սահմանված էր, որ նա պարտավոր է իրականացնել աղբի մաքրում և սանմաքրում. «Հիմա քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել, պատերազմ են հայտարարել իրար, բայց տուժում ենք մենք: Համոզված եմ, որ Հայկ Մարությանն ու իր ամբողջ թիմն այն մարդիկ են, որ սրտացավ են, և ամեն ինչ անում են, որ մի օր առաջ այս ամենից դուրս գանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031