Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք Վարդազարյանի «քաջագործությունները». իրավապաշտպանը ԲԴԽ-ն քրեականացված է համարում

Հուլիս 22,2019 15:49

«Իմ պատկերացմամբ՝ երեւի ավելի անհաջող իրավիճակ չէր կարող լինել, շատ անհաջող ընտրություն էր, որովհետեւ բոլորս Ռուբեն Վարդազարյանի «քաջագործություններին» տեղյակ ենք»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուն, ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

«Երբ նա ԲԴԽ անդամ ընտրվեց, մենք խիստ գնահատական տվեցինք դրան, որովհետեւ նա «կլանայնության» կրողներից մեկն է եղել: Նա եղել է այն դատավորներից, որոնք առաջինը պետք է «վեթինգի» ենթարկվեին: Ռեժիմին ոչ հաճելի մարդկանց, ընդդիմադիրներին գաղտնալսել են, պահել, հետո՝ հարկ եղած դեպքում հետին թվով Վարդազարյանը որոշումներ է կայացրել»,-համոզմունք հայտնեց Մարինա Պողոսյանը:

Նա շեշտեց, որ իր ասածների մասին կարող է Ռուբեն Վարդազարյանին փաստաթղթեր ներկայացնել. «Վստահ եմ, որ նա որեւէ բան չի ունենա ասելու, որովհետեւ ինձ հայտնի են դեպքեր, երբ գաղտնալսման, ներքին եւ արտաքին դիտման որոշումները կայացվել են հետո՝ երբ պետք են եղել: Վարդազարյանը պատրաստ է եղել հետին թվով որոշումներ կայացնելու: Հասկանում եմ, որ ասածս կարող է հանցագործության մասին հաղորդում համարվել, բայց ես չեմ խուսափում դրանից եւ առաջիկայում պատրաստվում եմ հաղորդում տալ՝ Վարդազարյանի կատարածների վերաբերյալ»:

Իրավապաշտպանը կարծում է, որ Ռուբեն Վարդազարյանի ընտրմամբ ԲԴԽ-ն քրեականացվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031