Լոնդոնի «Արսենալի» կազմում Կալիֆորնիայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել էր նախաձեռնել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Շնորհակալություն, որ եկել եք: Մեծ պատիվ է ինձ համար Լոս Անջելեսում հանդիպել հայերին: Խոսելով իմ թիմակիցների հետ, ակումբի աշխատակիցների հետ, օտարազգի տարբեր մարդկանց հետ՝ միշտ ասում եմ, որ Լոս Անջելեսում մոտ մեկ միլիոն հայ ունենք, մեկ-մեկ էլ չափազանցնում, ասում՝ երկու միլիոն: Ինձ համար շատ մեծ հաճույք է հանդիպել հայերին հենց այստեղ, որովհետեւ միշտ ուզում ես օտար երկրներում տեսնել հայրենակիցներիդ: Դա ավելի է ուժեղացնում, ավելի միասնական է դարձնում: Այս հանդիպումն էլ դրա համար եմ կազմակերպել, որպեսզի տեսնենք իրար, ողջունենք, իրար մեջք՝ մեջքի տանք եւ կարողանանք մեզանից հետո եկող սերնդին տրամադրել նոր հաջողությունների»,-ասաց Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից