Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ պատճառ չունեմ անհանգստանալու, որ կա որեւէ միտում որեւէ կերպ թուլացնելու դատական իշխանության անկախությունը ՀՀ-ում». Սվիտալսկի

Հուլիս 22,2019 14:44

Հայաստանում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության համաձայն: Բարեփոխումների ջանքերը պետք է ուղղվեն ըստ միջազգային ստանդարտների: Խոսքը մասնավորապես ԵԽ ստանդարտների մասին է, ՀՀ-ն սերտ համագործակցում է ԵԽ-ի հետ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին՝ դեսպանն ասաց. «Երբ ասում են անկախ դատական իշխանություն, նկատի ունենք իրապես անկախ՝ անհարկի միջամտություններից դուրս: Իշխանության երեք ճյուղերի բաժանումը՝ օրենսդիր, դատական, գործադիր, չափազանց կարեւոր է եւ մեզ համար դատականը հանդիսանում է վստահելի ու արդյունավետ արդարադատության հենքը: Ես որեւէ պատճառ չունեմ այս պահին, հաշվի առնելով բոլոր քննարկումները, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում, որեւէ պատճառ չունեմ անհանգստանալու, որ կա որեւէ միտում որեւէ կերպ թուլացնելու դատական իշխանության անկախությունը ՀՀ-ում»:

Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ սկսել է քաղաքականության երկխոսություն մասնավորապես դատաիրավական ոլորտում բարեփոխումների համար, դա նշանակում է,որ մենք քննարկել եւ շարունակելու ենք քննարկել այս հարցերը: Աշնանը եւս մեկ փուլ կսկսի երկխոսության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031