Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի գործով ավարտված է. Սեւակ Թորոսյան

Հուլիս 22,2019 14:28

«Եվրոպական տեսակետից, այս քրեական վարույթն այլեւս ավարտված է»,- այսօր,  «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սեւակ Թորոսյանը: Երկրորդ նախագահի դատավարության մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, մարդու իրավունքների եվրոպական խարտիայի տեսակետից բավական շատ ոտնձգություններ են եղել: Բայց գագաթնակետը, փաստաբանը համարում է այն, երբ դատավորը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին թույլ չտվեց ելույթ ունենալ: «Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալը խոսքի իրավունք ունեցավ, իսկ պաշտպանին դատավորը զրկեց ելույթի իրավունքից: Նույնիսկ դիկտատուրաներում նման բան չի լինում, քանզի բոլորը խաղում են իրենց դերը`գոնե թույլ տալով ելույթ ունենալ`առանց ուշադրություն դարձնելու իր խոսքին»,-ասաց պաշտպանը: Այս իմաստով, Հայաստանում տեղի ունեցածը նա պատմական է որակում եւ նկատում, որ քրեական դատավարությունն իմաստազրկվեց այդպիսով:

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մեկ տարվա ընթացքում, ֆրանսիացի պաշտպանի արձանագրմամբ, տարբեր աստիճանի բռնություններ են եղել, որոնք երկրորդ նախագահի պաշտպանական խումբը արձանագրել եւ ներկայացրել է համապատասխան ատյաններ: Բայց Սեւակ Թորոսյանն այսօր առանձնացրեց դրանցից չորսը, որոնք ինքը հիմնական, կարեւոր եւ խորհրդանշական է համարում:

Առաջինն, ըստ այդմ, հետեւյալն է. «Դատավորը հանձնարարեց պարոն Քոչարյանի կալանավորումը` հեռախոսազանգերից, հեռախոսային խոսակցություններից հետո, եւ դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի կալանավորումը` ուզի՞ նա, թե՞ ոչ»: Խոսքը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման մասին է: Փաստաբանի պնդմամբ, որեւէ եվրոպական երկրում, դրանից անմիջապես հետո, որեւէ դատավորի կամ քաղաքական պաշտոնյայի հրաժարական կհետեւեր:

Երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումից հետո, եղավ վարչապետի հրահանգը` դատարանների ելումուտը փակելու մասին: Փաստաբանը համարում է, որ դա դատարանների վրա ազդելու ձեւ է, ինչն անընդունելի է իր համար:

Երրորդ փուլը` փաստաբանին խոսքից զրկելն էր:

Չորրորդը, որը նա համարում է «զառանցանքի հասնող» փուլ, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում ընդունած դատավորի նկատմամբ վարույթ սկսելն է:

Այս չորս փուլից երեքում, նա դատավորներին վախեցնելու փորձ է արձանագրում: Այսպիսով, քրեական դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի համար, նա այլեւս ավարտված է համարում: Այն, որ այս ամենի արդյունքում գոնե որեւէ պաշտոնյա աշխատանքից չի ազատվել, իր տպավորությամբ, Հայաստանում բոլորը քնած են. «Ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր: Ես հասկանում եմ, որ ընդհանուր դատարանների մակարդակով ճգնաժամ կա, որ կլինի դատավորների պայքար` անկախ դատավորների եւ ստրուկ դատավորների միջեւ: Կամ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կամ, ես որեւէ ապագա չեմ տեսնում»:

Սեւակ Թորոսյանը նաեւ նկատեց` իրական արդարադատությունը բերում է երկրի իրական բարգավաճմանը. դա Հայաստանում նա դեռ չի տեսնում եւ գտնում է, որ այս իրավիճակում ներդրումներ ակնկալելը, ուղղակի միամտություն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031