«Ըստ պայմանագրի՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումն այս տարվա վերջ եւ հաջորդ տարվա սկիզբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե որ փուլում է գնված ռուսական կործանիչների՝ ՀՀ տեղափոխման հարցը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Իսկ թե սպառազինության նոր գնումների մասին հանրայնացման ենթակա ինչ տեղեկություններ կան, Տոնոյանը նշեց. «Այսպես ասած՝ ռազմական անակնկալներ են լինելու»:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Տոնոյանի փոխանցմամբ՝ որոշ հատվածներում վերահսկելի լարվածություններ կան, բայց անհանգստանալու խնդիր չունենք. «Պարզապես երկկողմանի ինժեներական աշխատանքներ են կատարվում: Փորձում ենք դադարեցնել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/481250495779911/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ