Ախալցխայի Ռաբատա շրջանում կողոպտել են հայկական առաքելական սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։
Երկրի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ կողոպուտ հոդվածով։ Կասկածյալի անձը պարզվել է, աշխատանքներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Եկեղեցու մոմավաճառը հայտնել է, որ գողացել են մոտ 200 լարի (մոտ 35 հազար դրամ):
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը
Կարդացեք նաև