Նախիջեւանից Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից օրերս հնչած կրակոցը եղել է ոչ նպատակային, ասել է թե՝ չթիրախավորված:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ամեն դեպքում, մենք միջոցներ ենք ձեռնարկել: Կապ է հաստատված հարեւանի հետ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,-վստահեցրեց Դավիթ Տոնոյանը:
Թե հարեւան ասելով ում նկատի ունի, նա հստակեցրեց. «Նախիջեւանի հանրապետության հարեւանների»:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ պարզաբանեց, որ «կապ» ասելով նկատի ունի այն օպերատիվ կապը, որի հաստատման մասին ժամանակին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմն էլ միջոցներ է ձեռնարկում: Խոսում ենք ոչ անմիջապես, բայց միջնորդված՝ նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա նորմալ եւ դրական գործընթաց է»,-ասաց Դավիթ Տոնոյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/481250495779911/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ