«Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախապես բացահայտել զինվորի այդ հոգեվիճակը: Շատ ավելի էր պետք աշխատել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով զորամասերից մեկում 19-ամյա զինվոր Համիկ Վարդանյանին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործի հարուցմանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննություն է ընթանում»,-նշեց նա:
Դավիթ Տոնոյանը հավելեց, որ ըստ վիճակագրության՝ նման դեպքերի որոշակի նվազում կա:
https://www.facebook.com/aravot.am/videos/481250495779911/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ