Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է անտառը չհատել եւ գալ՝ հայրենիքին ծառայել». Պաշտպանության նախարար

Հուլիս 22,2019 14:37

«Չեմ կարող ասել՝ խնդիրը սուր է կամ ակտուալ, բայց անհրաժեշտություն լինելու առնչությամբ այսպես կասեմ՝ առկա են թափուր հաստիքներ: Կարելի է անտառը չհատել եւ գալ՝ հայրենիքին ծառայել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի դիտարկմանն այն մասին, որ մարզում պայմանագրային զինծառայողների կարիք շատ ունեն, բայց բնակիչները չեն ցանկանում ծառայել, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Բայց քննության մեջ կան նաեւ որոշ տարբերակներ, երբ ե՛ւ ծառայության մեջ են, ե՛ւ անտառ են հատում: Դա ժամանակի ընթացքում կչեզոքացվի»,-նշեց Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Տավուշում անտառահատումների դեպքերով մի շարք քրեական գործեր են հարուցվել:

https://www.facebook.com/aravot.am/videos/481250495779911/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031