Երեկ ժամը 18․00-ի սահմաններում կրակոց է հնչել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում՝ Իսահակյան փողոցում։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատեց այս տեղեկությունը։
Ս․Մ․-ն կրակոց է հնչեցրել օդի մեջ՝ իրեն ամրակցված որսորդական հրացանով։ Նա, ըստ դատախազի, կենցաղային հարցով տարաձայնություններ է ունեցել կնոջ, կնոջ հարազատների հետ, առաջացել է վիճաբանություն ու մեկ անգամ կրակել է օդ։
«Իմ հանձնարարությամբ` նշված դեպքին ներգրավվել է քննիչ, նախապատրաստվում են նյութեր»,-ասաց դատախազը։
Ոստիկանությունից էլ տեղեկացրեցին, որ կրակոցը հնչել է Ս. Մ.-ի կնոջ ծնողներին պատկանող խանութի մոտ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այս որքան մտահոգիչ է անհատներու մօտ ապօրինի զէնքի-զինամթերքի գոյութիւնը ? Միացեալ նահանգներու հետ մրցումի ելած ենք ?