Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններում առաջատարը Զելենսկու կուսակցությունն է

Հուլիս 22,2019 10:40

Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկների 35,51%-ի հաշվարկի արդյունքում հաղթում է նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Այս մասին ասվում է երկրի ԿԸՀ հրապարակած տվյալներում:

Ըստ պաշտոնական արդյունքների՝ Զելենսկու կուսակցությունը հավաքում է ձայների 42.19%-ը և խորհրդարանում ստանում 121 տեղ համամասնական և 106` մեծամասնական ցուցակներով (ընդհանուր առմամբ՝ 227 տեղ):

Ռուսամետ Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունը հավաքել է ձայների 12,75%-ը և կստանա 43 տեղ, իսկ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական զորակցությունը» հավաքել է ձայների 8,71% -ը՝ 27 տեղ: Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» հավաքել է ձայների 8,15%-ը, իսկ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոսը»՝ 6,39%-ը:

Ուկրաինայի Գերագույն ռադայում կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 225 մանդատ, ուստի իշխող ուժը շանսեր ունի այսպես կոչված «միկրոկոալիցիայի» համար: Չի բացառվում, որ ձայների հաշվարկին զուգընթաց իրավիճակը կարող է փոխվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031