Համացանցում տարածված Լոռու մ., Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում:
Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: Նմուշներն ուղարկվել են անալիտիկ հետազոտությունների:
Ուսումնասիրության ընթացքում «Սագամար» ՓԲԸ-ից այլ արտահոսքեր չի արձանագրվել:
Բնակիչների կողմից նախկինում հայտնաբերված 12 հատ, 200 գ կարմրախայտ մուրծի տեսակի ձուկը փորձաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Դեպքի վայրում սատկած ձկներ չեն հայտնաբերվել: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2352144545036808&id=1948474565403810