Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է։ Այդ մասին հայտնել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաեվը։ Նա պատմել է, որ այդ մասին իմացել է թուրքմեն գործարարներից։
Նրանց խոսքով՝ Թուրքմենստանի նախագահը մահացել է արձակուրդում եղած ժամանակ։
Նշվում է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արձակուրդ է գնացել հուլիսի 15-ին։
Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հերքում կամ հաստատում չի ստացել։