Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. «Կարելի է ԱԺ-ում շախմատի մշտական թիմ ստեղծել»

Հուլիս 21,2019 10:30

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ նույնպես մասնակցում էր Ազգային ժողովի այգում կազմակերպված Շախմատի միջազգային օրվան նվիրված  փառատոնին:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ինքս շատ վաղ տարիքից սկսել եմ խաղալ եւ կարծում եմ՝ շախմատը ոչ միայն մարզաձեւ է, այլեւ մտածողությունը զարգացնելու միջոց: Հայաստանը ավանդաբար շախմատային երկիր է համարվել, եւ Ազգային ժողովն այդ գործընթացում ներգրավելը շատ տեղին է: Իմ իմանալով, սա առաջին միջոցառումն է: Այն մեկնարկային կետ կլինի եւ հնարավոր է պարբերական բնույթ կրի: Կարելի է արդյունքների հիման վրա անգամ մշտական թիմեր ձեւավորել ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ԱԺ-ի հետ առնչվող շախմատը սիրողների շրջանում»:

Իսկ հնարավո՞ր է Ազգային ժողով-Կառավարություն մրցույթներ կազմակերպել հարցին, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ մեզանում նման ցանկությանը դեմ մարդիկ չեն լինի ու բավականին ուժեղ թիմ կարելի է ձեւավորել: Կարծում եմ՝ կառավարությունն էլ համաձայն կլինեն: Ինչքան գիտեմ՝ ֆուտբոլի մրցաշարեր կազմակերպվել են: Շախմատի մրցումներ նույնպես կարելի է սկսել»:

Բաբկեն Թունյանը խոսեց նաեւ «Շախմատը դպրոցում» ծրագրի շուրջ իր դիտարկումների մասին. «Իմ տղան էլ է դպրոց գնում: Լավ առարկա է, սակայն մոտեցումները կարելի է մի քիչ փոխել: Օրինակ, իմ դիտարկմամբ հետաքրքրության էլեմենտը, խաղային պրակտիկան քիչ են: Կարծես, սահմանափակվում են ինչ-որ խնդիրներ տալով: Ինձ թվում է՝ դասընթացի ձեւն ու  բովանդակությունը կարելի է վերանայել, որպեսզի երեխաները հաճույքով մասնակցեն: Փոքր տարիքի երեխաների համար շախմատ խաղալը նախ պետք է լինի հաճույք, հետո դառնա հետաքրքրություն, դրանից հետո էլ՝ զբաղմունք կամ մասնագիտություն: Իսկ եթե սկզբնական փուլից շախմատի դասավանդումը սխալ կազմակերպես, հնարավոր է՝ երեխային հոգնեցնի: Միայն շախմատային խնդիր, վարժություն լուծելը կարող է երեխային անգամ վանել շախմատից: Այս առումով դպրոցում շախմատի դասավանդման հարցում որոշ անելիքներ կան»,-ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031