Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 2 խմ վառելափայտով բեռնված բեռնատարի վարորդը փորձել է դիմել փախուստի

Հուլիս 20,2019 15:52

Հուլիսի 18-ին, ժամը 04.10-ից 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին:

Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթևեկել և հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի: Քիչ անց, վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:

Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից:

Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Քննությունը շարունակվում է:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031