«Այսօր այստեղ բժշկական հանրության կողմից եմ ներկայացված, թեեւ նաեւ քաղաքական ուժ եմ ներկայացնում: Գործող առողջապահական համակարգը մեր ստեղծածն է, մենք երբեւէ պատասխանատվությունից չենք խուսափել եւ չենք խուսափում: Այն ծրագրերը եւ ռազմավարությունը, որն այսօր դրված է առողջապահական համակարգում, բացառապես մեր ստեղծածն է: Մեր կուսակցությունը նաեւ դրանով էր առանձնահատուկ, որովհետեւ ուներ առողջապահական ծրագրեր»,-առողջապահության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ անդամ, նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նա նշեց. «Պետպատվերի տարիքային խումը մեծացվել է, հրաշալի բան է, բայց հինգ տարի հետո խայտառակ թվեր են լինելու: Ոչ բժշկի կատարելագործում կա, ոչ նյութեր, ոչ փորձի փոխանակում: Դրանք գումարներ են, որոնք պետք է ծախսվեն: Երկարաժամկետ խնդիրներ ենք ունենալու: Ոչ մի մասնագետ չի մնալու իր աշխատավարձի շրջանակում՝ առանց կատարելագործվելու»:
Հավելենք, որ լրագրողների հետ խոսել Կարեն Ավագյանը չցանկացավ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ