Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Փաշինյանն է որոշելու, ինչի չգիտե՞ք». Վահան Բաբայանն ու Լուսինե Բադալյանը վիճեցին

Հուլիս 20,2019 14:31

Առողջապահական խնդիրներին նվիրված այսօրվա քննարկմանը, որին մասնակցում էին նաեւ ոլորտի փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանին դուր չեկավ այն հանգամանքը, որ «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար, նախկին պատգամավոր Վահան Բաբայանը քննադատեց նոր իշխանության առողջապահական ոլորտի քաղաքականությունը: Նա դիմեց Վահան Բաբայանին. «Ցավում եմ, որ քննարկումը քաղաքական բնույթ ստացավ: Մի քիչ էլ շարունակեիք, մեզ բյուջեն իջեցնելու մեջ կմեղադրեիք: Երբ դուք էիք իշխանության…»:

Վահան Բաբայանն ընդհատեց՝ Լուսինե Բադալյանին խորհուրդ տալով մի քիչ թերթեր կարդալ, որպեսզի իմանա, որ ինքը երբեւէ իշխանության մաս չի եղել եւ պատասխանատվություն չի կրել իշխանության համար. «Դուք իմ կենսագրությանը գոնե ծանո՞թ եք: Ես ժամանակին այնպիսի հարցադրումներով եմ հանդես եկել, որոնց մասին տեղյակ էլ չեք»: Լուսինե Բադալյանն արձագանքեց, որ շատ լավ է ծանոթ. «Ես համաձայն չեմ այս իշխանության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հետ»: Բաբայանը նետեց. «Դուք իրավունք  ունեք պաշտպանվելու»:

Առողջապահության ոլորտին արտոնություններ տալու թեմայի շուրջ քննարկման ժամանակ էլ Լուսինե Բադալյանը հարցադրում արեց. «Իսկ ո՞վ է որոշելու, որ արտոնությունները պետք է տրվեն, օրինակ, միայն սրտաբանության ոլորտին»: Վահան Բաբայանը միջամտեց. «Նիկոլ Փաշինյանն է որոշելու, էլ ո՞վ, ինչի չգիտե՞ք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/615994712143696/?v=615994712143696

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031