Հուլիսի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Ոստան գյուղի երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է մի քաղաքացու, որը մահացել է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 00.35-ի սահմաններում գնացքով վրաերթի է ենթարկվել Մրգավան գյուղի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ավագյանը և տեղում մահացել:
Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ