Հայաստանը դարձյալ աշխարհին բացվեց որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ, և սկսել է իրեն դրսևորել համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը՝ AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում:
Քաղաքագետն ասել է, որ Հայաստանը գտել է միջազգային թատերաբեմում իր նոր կարգավիճակը կապիտալիզացնելու կետեր՝ հաշվի առնելով մյուս դերակատարների շահերը:
Վերլուծելով Հայաստանի վերջին արտաքին քաղաքական քայլերը, մասնավորապես տարածաշրջանային դաշինքը Կիպրոսի և Հունաստանի հետ՝ Սահակյանը նկատել է, որ երկիրն ամբիցիաներ է դրսևորում: ««Թույլ Հայաստան», «արբանյակ-երկիր» բառապատճենները Հայաստանի նկատմամբ արդեն արդիական չեն. պետությունը դուրս է գալիս հետխորհրդային ընկալումից և համաշխարհային թատերաբեմում ձևավորում է նոր կերպար, որի հետ պետք է հաշվի նստել»,- ասել է նա:
Քաղաքագետը կարծում է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական կլիման նպաստում է նման ակտիվության՝ որպես օրինակ նշելով ամերիկյան կոնգրեսի որոշումները՝ կապված հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտումները որոշելու համակարգ ներդնելու և Բաքվին զենք վաճառելու արգելքի մասին: «Աշխարհը մուտք է գործել մրրկայնության փուլ, շատ գործընթացներ վերաձևավորվում են: Եթե քեզ դնես տարբեր խաղացողների շահերի քարտեզում, մրրկայնությունը կարող է անցնել առավել քիչ վնասներով, և անգամ ձեռքբերումներով»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ուկրաինայի հայ համայնքի ընտրական նախասիրություններին՝ քաղաքագետը նշել է, որ հայ համայնքը ուկրաինացիների անբաժան մասն է: «Հայերը ներկա են կյանքի բոլոր հարցերում, և նրանց ընտրությունը համընկնում է Ուկրաինայի ժողովրդի ընտրության հետ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ