«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր գործընկեր Հայկ Սարգսյանի մասին ԶԼՄ-ների նյութերը «ստեր» է որակում եւ ասում, որ դրանց չի հավատում, որովհետեւ իր մասին էլ են ստեր գրել: «Եթե ստերի հետեւից ընկնեի, իմ մասին գրած բոլոր ԶԼՄ-ներին դատի կտայի»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Լուսինե Բադալյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը վեց դատական հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ՝ գտնելով, որ իր մասին հրապարակումներն ապատեղեկատվություն են: Լուսինե Բադալյանը համաձայն չէ որակումների հետ, թե Հայկ Սարգսյանի քայլը ճնշում է ԶԼՄ-ների հանդեպ. «Իսկ երբ պատգամավորի կամ քաղաքացու հանդեպ աշխարհի ամենավերջին ստերն են գրում, դա ճնշում չէ՞»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/757089591372711/?v=757089591372711
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ