Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը տեղյակ է, որ տանկի թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել». Քոչարյանի պաշտպան

Հուլիս 20,2019 13:43

«Եթե դա հիպերբոլա է՝ գաղափարն ավելի ազդեցիկ եւ ընթերցողի համար ավելի լսելի դարձնելու համար, ապա հաջողված չէ»,-«Sputnik Արմենիա»-ի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճզմել տանկերի թրթուրների տակ»:

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն իրոք կարծում է, որ մարտի մեկին տանկեր են մտել եւ թրթուրների տակ մարդ ճզմել, ապա հիշեցնեմ՝ նա տեղյակ է, որ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել»,-վստահեցրեց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ Նիկոլ  Փաշինյանի հետ անմեղության կանխավարկածի առնչությամբ արդեն մեկ դատական վեճի մեջ եղել են. «Նա Ռոբերտ Քոչարյանին իր ելույթներից մեկում մարդասպան էր անվանել, հետո ասաց, թե Քոչարյանին նկատի չի ունեցել: Եթե հիմա ասենք, որ նա անմեղության կանխավարկած է խախտել, նորից կասի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել: Ուստի այլեւս աշխատում ենք բանավեճի չբռնվել նման թեմաների շուրջ: Երեւի այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանն ապագայում կասի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/207849496833252/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031