Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թիմը՝ «ԳրինԴոմ» (GreenDom) ստարտափ նախագծով, որը կարող եք դիտել այստեղ:
«ԳրինԴոմ» նախագծի նպատակն է ստեղծել ջերմոց, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան ստանալ անվճար թերապիա՝ աճեցնելով բույսեր, միաժամանակ ձեռք բերելով հմտություններ հետագայում աշխատաշուկա մուտք գործելու համար:
Թիմը, որի անդամենրն են ԵՊԼՀ ուսանողներ էմմա Գրիգորյանը, Հրագ Մարգարյանը և Ազգանուշ Մնացականյանը, կստանա 3000 ֆունտ ստերլինգ գումարի դրամաշնորհ իրենց ծրագրի մեկնարկի համար, մենթորական աջակցություն, ինչպես նաև թիմից մեկը ուսուցողական այց կկատարի դեպի Միացյալ Թագավորություն։ Մրցանակները հաղթողներին հանձնեց Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կրթական ծրագրերի տնօրեն Ռիչարդ Էվերիտը։
Կարդացեք նաև
Սա 5 ամսվա լարված աշխատանքի արդյունք է․ 24 վերապատրաստողի և 500 ուսանողի վերապատրաստում, 13 գաղափարից 6-ը մասնակցեցին մրցույթին և ահա, արդյունքն ակներև է։
ԵՊԼՀ «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի ընթացքին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մրցանակների հանձնման արարողությունն այստեղ՝ անցնելով հղումներով։
ԵՐԵՎԱՆԻ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ