Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով

Հուլիս 20,2019 13:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության տարբեր անդամների հետ այսօր Գյումրիում է. նա եկել է մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին, որը կազմակերպվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Նախքան վարչապետի այցը գյումրեցի մի քանի բողոքավոր կանայք վիճաբանության մեջ մտան ոստիկանների հետ` պնդելով, որ իրենք պարտադիր պիտի տեսնեն պարոն Փաշինյանին:

Նրանցից մեկը նույնիսկ պառկեց գետնին` ենթադրության տեղիք տալով, որ ուշաթափվել է: Վարչապետի` տեխնոպարկի տարածք ոտք դնելուն պես կանայք սկսեցին անբնական գոռալ, որոնց ձայնից Նիկոլ Փաշինյանն ակամա կանգնեց:

Կանանցից մեկն ասում էր, որ երկու ամիս է` նամակ է գրել վարչապետին, սակայն իրեն հուզող խնդրին պատասխան չի տրվել: Նրանցից մեկն էլ խոսում էր սոցիալական վիճակից, սոված օրեր անցկացնելուց: Կանանցից երկուսը Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի փլուզված հանրակացարանի բնակիչներ են, որոնք, չնայած շենքի խիստ վտանգավոր լինելուն, շարունակում են ապրել այնտեղ:

Վարչապետը լսեց նրանց ու շարժվեց դեպի տաղավարներ, որտեղ գյումրեցի տարբեր գործարարներ ցուցադրության են հանել իրենց արտադրանքը: Վարչապետին գրեթե ամեն տաղավարում նվեր էին տալիս, հյուրասիրության անում: Նա դեռ շրջում է տաղավարում, քիչ հետո կսկսվի համաժողովը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031