Բոլորս ենք հիշում, որ հեղափոխության օրերին ու դրանից հետո մի կարճ շրջան, «երջանիկ պատահականությամբ», բենզինի ու դիզվառելիքի գները կտրուկ իջան՝ հասնելով մոտ 350 դրամի։ Հեղափոխականները դա անմիջապես կապեցին Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» զորության հետ, որ Փաշինյանը եկավ ու բենզինն էժանացրեց։ Իսկ հիմա չեն կարողանում բացատրել, թե ինչու հետո բենզինն ու դիզվառելիքը նորից կտրուկ թանկացան՝ դառնալով 450 դրամ։
Մեզ պատմեցին, որ հեղափոխության օրերին բենզինի էժանացումը պարզ տնտեսական հաշվարկ էր ընդամենը։ Այդ օրերին, քանի որ ճանապարհները փակ էին, տրանսպորտը նորմալ չէր աշխատում, մարդիկ մեքենա շատ չէին վարում, հետեւաբար, վառելիք էլ քիչ էին սպառում։ Արդյունքում ներկրողների պահեստներում մեծ քանակությամբ վառելիք էր կուտակվել, որը պետք էր արագ սպառել, որպեսզի կարողանան ըստ պայմանագրերի նորից սահմանված ժամկետում սահմանված քանակի վառելիք ներկրել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում