Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին շենքի ճակատագիրն անորո՞շ է․ «Փաստ»

Հուլիս 20,2019 12:10

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում է գտնվում պաշտպանության նախարարության նախկին շենքը:

«Փաստ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ շենքի ճակատագիրը անորոշ է, բացի դա, ինչ-որ մարդիկ «զավթել են» շենքի տարբեր սենյակներ և ամենատարբեր տեսակի, ընդ որում՝ անհասկանալի բնույթի գործունեություն են ծավալում:

«Փաստը» որոշեց պարզել, թե այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի այս շենքը, ի՞նչ ճակատագիր է սպասվում դրան:

Դիմեցինք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշեց, որ նախարարությունը շենքը հանձնել է պետական գույքի կառավարման կոմիտեին:

Հաջորդ զանգը պետգույքի կառավարման կոմիտե էր:

Մեր հացադրումներին պատասխանեց կոմիտեի արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի պետ Նորա Մելքոնյանը: Նա նշեց. «Նշված շենքը գտնվում է ՊՆ հաշվեկշռում, սխալվել են՝ ասելով, թե պետական գույքի կառավարման կոմիտեինն է, հետևաբար հսկողություն կարող են իրականացնել իրենք։ Տարածքներ «վերցնելու» մասով չենք կարող մեկնաբանել, բայց բացառում ենք, որ օրինական և պայմանագրով որևէ մեկը տարածք ստացած կամ վարձակալած լինի։ Իսկ նշված գույքի հետ կապված, ընդհանուր առմամբ, կա ներդրումային ծրագիր, որը քննարկման փուլում է»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031