Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է դատական ողջ համակարգի մասին արտահայտվել նման որակումներով․ «Հրապարակ»

Հուլիս 20,2019 11:32

Իհարկե, շատ բարդ երկիր ու տնտեսություն է ժառանգել Նիկոլ Փաշինյանը, եւ իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ տասնամյակների «քանդածը» մի տարում հնարավոր չէ կառուցել։ Անշուշտ, կառավարման համակարգում տիրող կարծրացած ավանդույթներ կան մեզանում, որոնք կոտրելը հեշտ չէ։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ մեր շատ խնդիրներն օբյեկտիվ պատճառներ ունեն, եւ մեծ ցանկության ու կամքի, գիտելիքների ու փորձի տեր մարդիկ էլ դրանք չէին կարողանա մեկ տարում հաղթահարել։

Բայց բաներ կան, որոնք բարդ չեն՝ միանգամայն հաղթահարելի եւ լուծելի են։ Ասենք, օրինակ, բա՞րդ է արդյոք հանրային շփումների եւ հրապարակային հարցազրույցների ժամանակ ընդունելի լեքսիկոն օգտագործելը։ Այնպես, որ չվիրավորես տարբեր մարդկանց ու ամբողջական համակարգեր, չնսեմացնես նրանց դերն ու նշանակությունը։ Մի՞թե հնարավոր չէ անորոշ կասկածներ եւ անանուն մեղադրանքներ չհնչեցնել տարբեր անձանց ու մասնագիտական խմբերի հասցեին։

Ասենք, եթե պաշտոնավարող 240 դատավորից գեթ 2-3 գրագետ ու ազնիվ դատավոր կա մեզանում, անթույլատրելի է դատական ողջ համակարգի մասին արտահայտվել նման որակումներով:

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031