ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2019 թվականի մայիսի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:
2018-ին Ծառուկյանը ձեռք է բերել 11 հազար 400 դրամի չափով բաժնետոմս, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել: Հարկային տարում Ծառուկյանը ձեռք է բերել 25 հազար դրամի չափով, 42 հազար 500 դրամի չափով, 27 հազար ռուբլու չափով եւ 50 հազար ռուբլու չափով 3 տարբեր բաժնեմասեր, որոնք տարեվերջում փոփոխության չեն ենթարկվել: Հարկային տարվա սկզբում Ծառուկյանն ունեցել է 5 հազար ռուբլու չափով այլ բաժնեմաս, որը հարկային տարվա ընթացքում օտարել է: Հարկային տարվա սկզբում Ծառուկյանն ունեցել է նաեւ 60 մլն 42 հազար 829 դրամի չափով բաժնեմաս, հարկային տարում ձեռք է բերել 5 մլրդ 982 մլն 786 հազար 171 դրամի չափով բաժնեմաս եւ արդյունքում տարեվերջում Ծառուկյանն ունեցել է 6 մլրդ 42 մլն 829 հազար դրամի չափով բաժնեմաս: 2018-ի տարեսկզբում Ծառուկյանն ունեցել է նաեւ 799 մլն 212 հազար դրամի չափով բաժնեմաս, տարվա ընթացքում նա ձեռք է բերել 5 մլրդ 821 մլն 217 հազար 730 դրամի չափով բաժնեմաս, արդյունքում տարեվերջում Ծառուկյանի այս բաժնեմասի չափը կազմել է 6 մլրդ 620 մլն 429 հազար 730 դրամ:
2018-ի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավարը 22 թանկարժեք գույք է ձեռք բերել:
1) Ննջարանի կահույք – 181 հազար եվրո
Կարդացեք նաև
2) Ննջարանի կահույք – 175 հազար եվրո
3) Ննջարանի կահույք – 180 հազար եվրո
4) Ննջարանի կահույք – 193 հազար եվրո
5) Ննջարանի կահույք – 220 հազար եվրո
6) Ննջարանի կահույք – 207 հազար եվրո
7) Ննջարանի կահույք – 201 հազար եվրո
8) Խոհանոցի կահույք – 110 հազար եվրո
9) Մեծ ճաշասենյակի կահույք – 290 հազար եվրո
10) Մեծ ճաշասենյակի կահույք – 305 հազար եվրո
11) Միջին ճաշասենյակի կահույք – 150 հազար եվրո
12) Նախասրահի կահույք – 270 հազար եվրո
13) Նախասրահի կահույք – 283 հազար եվրո
14) Նախասրահի կահույք – 298 հազար եվրո
15) Նախասրահի կահույք – 133 հազար եվրո
16) Նախասրահի կահույք – 142 հազար եվրո
17) Նախասրահի կահույք – 129 հազար եվրո
18) Նախասրահի կահույք – 130 հազար եվրո
19) Նախասրահի կահույք – 128 հազար եվրո
20) Նախասրահի կահույք – 101 հազար եվրո
21) Նախասրահի կահույք – 97 հազար եվրո
22) Ջահեր 20 հատ – 1 մլն 587 հազար 300 եվրո
2018-ի տարեսկզբում Ծառուկյանն ունեցել է 425 մլն 805 հազար դրամ, 163 մլն 796 հազար դոլար, 28 մլն 348 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 543 մլն 845 հազար դրամ, 168 մլն 531 հազար դոլար եւ 30 մլն 641 հազար եվրո:
2018-ին Ծառուկյանն ունեցել է 4 մլրդ 184 մլն 594 հազար 638 դրամի չափով, 987 հազար 287 եվրոյի չափով եւ 333 դոլարի չափով եկամուտ, որը հիմնականում գոյացել է շահաբաժնից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Ծառուկյանի դեռեւս 2017 թվականին՝ պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 13 անշարժ գույք՝ 5 առանձնատուն, 1 այգետնակ եւ 7 հողամաս: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ունի նաեւ 12 թանկարժեք ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0», «BMW X5 4.4 I», «JEEP WRANGLER 4.0», «ROLLS-ROYCE PHANTOM 6.7», «NISSAN PATROL 3.0», «ROLLS-ROYCE PHANTOM 6.7», «RANGE ROVER SPORT 4.4», «TOYOTA LAND CRUISER 200 4.0», «TOYOTA LAND CRUISER 200 4.0», «TOYOTA TUNDRA 5.7», «MERCEDES-BENZ G 63 AMG» եւ «BENTLEY BENTAYGA» մակնիշների:
Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը 2018-ին 3 թանկարժեք գույք է ձեռք բերել՝ 25 հազար դոլարով՝ մարգարիտե վզնոց, 380 հազար եվրոյով՝ ադամանդե վզնոց եւ ականջօղեր է եւ 300 հազար դոլարով՝ զմրուխտե քարով մատանի եւ ականջօղեր:
Ջավահիր Ծառուկյանը տարեսկզբում ունեցել է 15 մլն 815 հազար դրամ, 21 հազար 500 դոլար եւ 9150 եվրո, որը տարեվերջում դարձել է 20 մլն 451 հազար դրամ, 30 հազար 300 դոլար եւ 12 հազար եվրո:
2018-ին Ջավահիր Ծառուկյանն ունեցել է 12 մլն դրամի չափով եւ 197 հազար 945 դրամի չափով ստացված 2 նվիրատվություն եւ 218 հազար 834 եվրոյի չափով շահաբաժնից ստացված եկամուտ:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում