Ինչպես հայտնի է, մահացու 7 մեղքերն են՝ հպարտությունը (այն, ինչ ռուսերեն կոչվում է гордыня, իսկ լատիներեն՝ superbia եւ կարող է բնութագրվել նաեւ որպես «փառասիրություն» կամ «մեծամտություն»), նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախողությունը (պիղծ մտքերը՝ ընդհանուր համատեքստից կարելի է հասկանալ, որ դրանք, մասնավորապես, կապված են ոչ պարկեշտ սեռական ցանկությունների հետ):
Բուդդիստների մոտ համակարգն ավելի բարդ է եւ, եթե կարելի է այդպես ասել՝ ավելի «լիբերալ»: Այն, ինչ մենք «մահացու մեղքեր» ենք անվանում, նրանց մոտ կոչվում է «անբարեխիղճ գործողություններ», որոնք կապված են մարմնի, խոսքի եւ «խելքի» (լայն իմաստով՝ հոգու) հետ: Մարմնի «անբարեխիղճ գործողություններն» են սպանությունը, գողությունը եւ դարձյալ՝ սեռական սանձարձակությունը: Խոսքում անբարեխճության արտահայտություններն են՝ սուտը, պառակտություն առաջացնող բառերը, կոպտությունը եւ բամբասանքը:
«Խելքի անբարեխղճություններն» են՝ ուրիշների երջանկության եւ հաջողությունների համար ուրախանալու անկարողությունը կամ հակառակը՝ ուրիշի երջանկությունը տեսնելիս տառապելը, ուրիշներին ցավ եւ տառապանք պատճառելու ցանկությունը, եւ ամենաբարդ բանը՝ երբ մենք սխալ հայացքներ ունենք՝ մերժելով այս կյանքում պատճառահետեւանքային կապերը (արդեն առիթ եմ ունեցել գրելու «կարմայի» մասին):
Ամեն ինչ, ինչպես հայտնի է, «խելքից» է: Տվյալ դեպքում՝ ուրիշների երջանկության եւ հաջողությունների նկատմամբ նախանձից, որը լյումպենացված զանգվածի վարքի գլխավոր շարժիչ ուժն է, ինչպես նաեւ պոպուլիստների «նվագարանի» հիմնական լարը: Նախանձը, բարկությունը, ծուլությունը (այդ թվում մտքի ծուլությունը, սոցիալական միջավայրում ընդունված կարծրատիպերով ապրելը) այն մեղքերի շարքում է, որն, իմ համոզմամբ, նույնպես գալիս է խելքի պակասից, կամ, եթե ուզում եք, հոգու աղքատությունից: Իսկ այդ ամենի հիմքում, իր հերթին, կարծում եմ, «հպարտությունն է»՝ superbia – ն: Եթե դու չափից դուրս մեծ նշանակություն ես տալիս քո՛ «էգոյին», քո՛ զգացմունքներին, քո՛ ձգտումներին, քո՛ սեփականությանը, ապա դա ուղիղ ճանապարհ է հավասարակշռությունը կորցնելու, ոչ մի բանից «հետ չմնալու», ուրիշներից «վատը չլինելու»: Այդ ամենի վրա դողալը հանգեցնում է չմտածված արարքների, «անբարեխիղճ գործղությունների»:
Կարդացեք նաև
Դե, իսկ «խոսքի անբարեխղճությունների» թեմայով պետք է նախեւառաջ մտածեն նրանք, ովքեր հնարավորություն եւ ցանկություն ունեն «խոսք ասելու»: Պարզապես բուդդիստները հաշվի չեն առել, որ կոպիտ, պառակտում առաջացնող խոսքերն եւ բամբասանքը ժամանակակից աշխարհում ամենալայն սպառվող ապրանքն են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Վիքիպեդիայի․ Հիերոնիմոս Բոսխ, «Յոթ մահացու մեղքերը»
Կարծում եմ ամենամեծ մեղքը անհավատությունն է եւ անգործությունը, ցանկացած իրավիճակ դա աստծո կողմից առաջադրված խնդիր է եւ մարդ թե ազգ հարգելով աստծուն պետք է այդ խնդիրը լուծեն, մեղավորների մի տեսակը նրանք են, ովքեր ասում են թե խնդիրը բարդ է ու անլուծելի’ սրանք անհավատներն են, մյուս տեսակի մեղավորները գիտեն որ խնդիրը լուծում ունի եւ ի վիճակի են դա անելու, բայց հավես չունեն, իսկ սրբերը նրանք են, ովքեր սիրում են սխալվել ու շատ լավ հասկանում են, միայն սխալվելով ու հավատով ու համառությամբ կարող ես աստծո ուզածին հասնես: Հավատանք ու գործենք, ոչ մի վարկյան չկասկածելով ու չհապաղելով գործենք, իսկ աստված իր ամենազոր աջակցությունը անպայման կցուցաբերի ճիշտ է հրաշքի տեսքով, բայց նա այլ կերպ իրեն չի ցուցաբերում:
Կարծում եմ՝ ամենամեծ հիմարությունը կրոնն է, միջնադարյան խավարամտության այդ զավեշտալի ատավիզմը, որը համառորեն շարունակում է թունավորել մարդու գիտակցությունն ու կյանքը: 21-րդ դարում եկեղեցին եւ կրոնն ընդհանրապես անելիք չունեն: Ժամանակն է հասկանալու, որ այլեւս անհնար է կրոնական անհեթեթություններով ու դոգմաներով մարդկանց բթացնել ու շահագործել…
Կրոնը, պետությունը, ընդհանրապես ուժն ու իշխանությունը եթե գտնվում են փոքր մարդկանց ձեռքում, նրանք այդ առիթը բաց չեն թողնում ու ժողովրդի հարստահարման ճանապարհով իրենք իրենց գերդաստանով հարստանում են, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել կրոնից ու պետությունից, հակառակը, մենք պետք է ունենանք հզոր հայ կրոն ու հզոր հայ պետություն, որ կարողանանք դիմակայել այլ ազգերի կրոններին ու պետություններին, մեր խնդիրն է ունենալ մեծ մարդկանց կրոնի ու պետության գլխին: Մեր կրոնը ժամանակին պարտվեց ուրիշների կրոններին ու դրանից հետո էլ մեր պետությունը պարտվեց ուրիշների պետություններին, դրա համար էլ ազգային կրոնը դա ազգային պետություն ունենալու անհրաժեշտ կամ նույնիսկ բավարար պայմանն է:
Ինչքան լավ կլիներ մեր բոլոր հայերիս համար, որ մեր նախորդ ղեկավարներն ու պետական պաշտոնյաները երրորդ նախագահի նման ասեին՝ հա, ժողովուրդ ջան, դուք ճիշտ էիք, ես՝ սխալ, ես նույնիսկ այդ օրը կնշեի որպես ազգային ներման ու շնորհակալության տոն, երբ բոլոր տեսակի պարտքերն ու վիրավորանքները ներվում են, եթե ազգային կրոն ունենանյինք, սա կլիներ կրոնական տոն:
Նույնիսկ ամենաանհավատ մարդն է բնազդաբար դիմում աստծուն, երբ հայտնվում է անելանելի’ իրենից չկախված իրավիճակում ու դրական արդյունք հայցում աստծուց:
Այս պնդումը սխալ է արդեն իսկ նրանով, որ ես, օրինակ, երբեք նման հիմարություններով չեմ զբաղվել՝ անկախ իրավիճակից: Բանական մարդիկ հորինված՝ գոյություն չունեցող արարածների հետ չեն շփվում. այլապես շատ հանգիստ կարելի է շիզոֆրենիկ դառնալ…
Բնազդաբար աստծուն դիմելով կամ աղոթք ասելով մարդ հայտնվում է մի թեթեւ երանելի հոգեկան վիճակում
Այդ «երանելի» հոգեվիճակը կոչվում է պարանոիդ շիզոֆրենիա՝ համեմված դեպրեսիվ ցնդաբանությամբ…
որը թեթեւացնում է նրա հոգեկան լարվածությունը, սա էլ իր հերթին թարմ առողջ մտքեր է ի հայտ բերում ու նոր գործողություններ
Ընդամենը պլացեբոյի էֆֆեկտ, այսինքն՝ ցնորք ու խաբկանք, լոկ ժամանակավոր եւ խաբուսիկ «հանգստացում», որն իրականում ոչ մի օգուտ չի տալիս մարդուն: Կրոնական հիվանդագին ֆանտազիաները չեն կարող առաջացնել «առողջ մտքեր». կույր հավատացյալը այդպիսով միայն խորացնում է իր հիվանդությունը…
հաճախ նորից բնազդային, անգիտակից մակարդակում, որը մի քանի անգամ մեծացնում է մարդու հնարավորությունները:
Իհարկե՝ տերտերներին շատ ձեռնտու է մարդկանց կրոնական խավարի մեջ պահելը. թող ամբողջ կյանքը անցկացնեն այդպես խարխափելով՝ «բնազդային, անգիտակից մակարդակում», ինչքան շատ լինի անգիտակից հոտը, այնքան կշահի իրենց կրոնական բիզնեսը…
Վատ կրոնավորները նույնն է ինչ վատ պետական գործիչները
Կրոնավորը՝ ինչպես ամեն մի խաբեբա ու շառլատան, չի կարող լինել «վատ» կամ «լավ»: Նրա միակ նպատակն է՝ խաբել, բթացնել ու շահագործել մարդկանց: Միայն շատ միամիտ մարդիկ կարող են կարծել, թե կան «լավ» խաբեբաներ, «լավ» տզրուկներ, «լավ» պորտաբույծներ…
Ոչ ազգայն կրոնի վատն էլ այն է, որ մարդ չի կարողանում ավելի խորն ու անկեղծ աղոթել
Ուշադիր՝ ավելի խորն ու անկեղծ, առանց աղոթելու ու ցնորքների մեջ ընկնելու կարդացեք իմ նախորդ գրվածքի 3-րդ կետը. ազգային կրոն չի կարող գոյություն ունենալ ըստ սահմանման. կրոնն իր բնույթով ապազգային երեւույթ է…
Նախագահի մասնագիտության ոչ մի խելքը գլխին գիտնական չգիտեմ, որ աստծուն չհավատա, իսկ նրա գիտությունը ամենաբարդ գիտությունն է:
Իսկ դուք վերցրեք Նոբելյան մրցանակ ստացած ֆիզիկոսների ցուցակը եւ միանգամից կհամոզվեք, որ «խելքը գլխին» գիտնականի համար աղոթելը եւ աստված կանչելը առավել քան ծիծաղելի երեւույթներ են, լոկ միջնադարյան խավարամտության մնացորդներ…
(1) Երեւի մոռացել եք, որ մենք ապրում ենք ոչ թե 15-րդ, այլ 21-րդ դարում: Խելքը գլխին պետությունները վաղուց արդեն հրաժարվել են կրոնից, եւ դրանց քաղաքացիները ապրում են աշխարհիկ օրենքներով, այլ ոչ թե տերտերների նախնադարյան քարոզներով:
(2) Նույնիսկ հզոր պետություն ունեցած ազգերը (անգամ թագավորները եւ իշխող դասի այլ ներկայացուցիչները) միշտ էլ տառապել են կրոնականների երեսից: Կրոնի դերը բացասական է եղել մարդկության ողջ պատմության ընթացքում:
(3) Ազգային կրոն չի կարող գոյություն ունենալ ըստ սահմանման. կրոնն իր բնույթով ապազգային երեւույթ է (“…ուր ո՛չ է հրեայ, եւ ո՛չ հեթանոս…” Պաւղոսի Առաքելոյ առ Կողոսացիս Թուղթ – Գլուխ Գ, 11): Առնվազն ծիծաղելի են ճիգերը այն ռոմանտիկ ու միամիտ հայերի, որոնք՝ հիասթափվելով Քրիստոնեությունից, փորձում են վերականգնել հեթանոսությունը որպես ազգային կրոն:
(4) Մի խառնեք կրոնը պետության եւ ազգի հետ 21-րդ դարում: Դա անիմաստ եւ վնասակար է թե պետության, եւ թե ազգի համար: Նորմալ պետություն ունենալու անհրաժեշտ եւ բավարար պայմանը կրոնը պատմության աղբարկղը նետելն է՝ որքան շուտ, այնքան լավ:
Նույնիսկ ամենաանհավատ մարդն է բնազդաբար դիմում աստծուն, երբ հայտնվում է անելանելի’ իրենից չկախված իրավիճակում ու դրական արդյունք հայցում աստծուց: Երբ մարդ երբեւէ չի հայտնվել նման անելանելի իրավիճակում, կարելի է նախանձել միայն նման մարդուն, բայց վաղ թե ուշ բոլորս էլ անցնում ենք նման փորձություններ: Բնազդաբար աստծուն դիմելով կամ աղոթք ասելով մարդ հայտնվում է մի թեթեւ երանելի հոգեկան վիճակում, որը թեթեւացնում է նրա հոգեկան լարվածությունը, սա էլ իր հերթին թարմ առողջ մտքեր է ի հայտ բերում ու նոր գործողություններ, հաճախ նորից բնազդային, անգիտակից մակարդակում, որը մի քանի անգամ մեծացնում է մարդու հնարավորությունները: Վատ կրոնավորները նույնն է ինչ վատ պետական գործիչները’ չարաշահում են իրենց պաշտոնները: Ոչ ազգայն կրոնի վատն էլ այն է, որ մարդ չի կարողանում ավելի խորն ու անկեղծ աղոթել ու չի հայտնվում այն երանելի հոգեվիճակում, երբ բացվում են մարդու գիտակցական, հոգեւոր ու ուժային հնարավորությունները, այսինքն’ մի քիչ գերբնական, այլ կերպ, մարդ կամ ազգ չի դառնում աստծո ընտրյալ: Իսկ այն հավատացյալները, որոնք դժբախտ են ու անհաջողակ, դրանք հեչ էլ հավատացյալ չեն, դրանց մոտ ամեն ինչ ձեւական է: Նախագահի մասնագիտության ոչ մի խելքը գլխին գիտնական չգիտեմ, որ աստծուն չհավատա, իսկ նրա գիտությունը ամենաբարդ գիտությունն է:
Please have the facts fixed in the below article.
https://www.aravot.am/2019/07/18/1056470/
Բարի եւ ազնիվ մարդ լինելու համար բոլորովին էլ պարտադիր չէ կրոնական տիղմի մեջ ընկնել. առանց քրիստոնեական «մեղքերի» ու բուդդայական «կարմաների» էլ բոլոր նորմալ մարդկանց համար պարզ է, որ ավելի լավ է լինել բարի, աշխատասեր, չափավոր, համեստ ու պարկեշտ, քան թե հակառակը: Դա բխում է իրենց իսկ շահերից՝ հիմնված առողջ բանականության եւ տարրական փորձի վրա, այլ ոչ թե եկեղեցու հայրերի շաղակրատանքի կամ էլ ինչ-որ մի անկապ «սանսարայի անիվի» վրա…
Հասկանալի է, երբ տերտերներն են խոսում «մեղքերից»՝ ի վերջո դա քրիստոնեական մշտական ռեպերտուարի կարեւոր մասերից մեկն է. առանց շահագործելու մարդկանց իրական եւ մտացածին թերությունները՝ եկեղեցու համար շատ դժվար կլիներ երկար դարեր մարդկանց վախեցնել, բթացնել ու ստրկացնել: Բայց զարմանալի է, երբ «մեղք» ու «կարմա» ես տեսնում հարգարժան եւ լուրջ հարթակներում…
Ո՞վ է հայը՝ հայ կրոնի կրողը:
Հայը նա է, ով իրեն հայ է համարում՝ անկախ կրոն-մրոնից…
Շնորհակալություն, որ այսքան ուշադրություն դարձրեցիք իմ գրած-մրածներին:
Ձեզ եւս շնորհակալություն կրոնական թեման վառ պահելու համար… 🙂