Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր-օրի ոչնչանում են. Еrmenihaber.am

Հուլիս 19,2019 23:44

«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։

Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», – ահազանգում է «Demokrathaber.org» լրատվակայքը։

Բինգյոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ – խմբ․) շրջանում դեռևս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմությունը տեղացիներին հայտնի չէ։ Եկեղեցու հարևանությամբ մզկիթ է կառուցվել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառույցը նախկինում հայկական աղոթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրություն է եղել, բայց այն տեղից հանվել է, փոխարինվել փայտի կտորներով։ Հայտնի է նաև, որ Ադաքլը շրջանում ևս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, ավերվել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպես մյուս հայկական եկեղեցիների դեպքում, չի խուսափել նաև գանձախույզների ավերիչ ազդեցությունից։

Հոդվածի հեղինակը, ով շրջել է Բինգյոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դեպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբյուրները, որոշ տների քարերն ու ճարտարապետության ոճը հուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամյա պատմություն են ունեցել»։

Բինգյոլի հայկական ճերմակ (այսօր՝ Յելդեյիրմենի) անվամբ գյուղում ևս մեկ կանգուն եկեղեցի կա։ Բնակավայրը, սակայն, լքված է։ Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն ևս Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել է գանձախույզների թիրախում, ապա երկար տարիներ գյուղացիների կողմից օգտագործվել որպես ախոռ։ Այսօր կառույցը լիովին անհետացման վտանգի տակ է։

Եվս մեկ կիսավեր եկեղեցի է պահպանվել Բինգյոլի Քղիի շրջանում։ Հայտնի է միայն, որ եկեղեցու անունը Սուրբ Գևորգ է։ Կառույցի արձանագրությունները չեն պահպանվել։ Հայերի հեռանալուց հետո շինությունը որպես ախոռ է ծառայել։ Բինգյոլի նահանգապետարանը 2015թ․ հայտարարել էր, որ Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին շուտով կվերանորոգվի։ Անգամ նշվել էր աշխատանքների մեկնարկի տարեթիվը՝ 2016թ․։ Սակայն անցել է արդեն երեք տարի, իսկ եկեղեցու տարածքում որևէ վերականգնողական աշխատանք մինչ օրս չի կատարվել։

Աղբյուր`   Еrmenihaber.am/demokrathaber.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031