Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում». Հրայր Թովմասյան. Tert.am

Հուլիս 19,2019 23:20

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:

– Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՍԴ-ի վերաբերյալ կարծիքներ հայտնեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

– Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին:

– Այդ նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում արեց, որ Դուք «բուդկայի» նման սեփականաշնորհել եք Սահմանադրական դատարանը:

– Երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում պետք է ասեմ ոչ միայն հանրային ընկալման մեջ, կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները և նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուսն անդամների նկատմամբ: Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են: Նման արտահայտությունները պատիվ չեն բերում և նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետև այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, և չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ: Իսկ արդյոք նույնաբովանդակ ձևակերպումներ կարելի՞ է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ, ես կարծում եմ՝ չի կարելի: Այսքանը:

https://www.youtube.com/watch?v=igXY-eNWv4k

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Tert.am»կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031