Դպրոցական առարկաների չափորոշիչների և ծրագրերի վերանայում է տեղի ունենում, որին հաջորդելու է նոր դասագրքերի հրատարակումը: Գործընթացը կտևի երկու տարի, և 2022 թվականին նոր սերնդի դասագրքերը արդեն պատրաստ կլինեն, նշում է կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանը:
Մասնագետը համոզված է, որ լավ դասագիրքը կարող է բարձրացնել նաև կրթության որակը՝ հաշվի առնելով այն, որ բոլոր դպրոցներում չէ, որ առկա են լավ մասնագետներ.
«Եթե լավ դասագրքեր ունենանք, ինչ-որ չափով կփակենք վատ մասնագետի խնդիրը: Դասագիրքը պետք է դիտենք որպես կրթության մեջ առկա անհավասարությունները հաղթահարող գործիք, իսկ այսօր խնդիրները շատ են»:
Սերոբ Խաչատրյանին մտահոգում է նաև այն փաստը, որ այս տարի Երեւանի պետական մանկավարժական համալսարանում ֆիզիկայի, քիմիայի բաժին ընդունվել է 2 հոգի։
Կարդացեք նաև
Աշխարհագրության և կենսաբանության բաժիններ ևս քիչ են ընդունվել, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին ունենալու ենք ուսուցիչների խնդիր: Ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք եթե ևս 10 տարի չլուծվեն, ապա հնարավոր է՝ ոլորտը չկարողանանք վերականգնել:
Իսկ դասագրքերի որակը բարձրացնելու համար, ըստ նրա, պետք է լիցենզավորում անցնեն նաև դասագրքերի հեղինակները՝ նախկին խնդիրներից խուսափելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: