Փոթիում ավարտվում է շախմատի միջազգային 14-րդ փառատոնը: Այսօր կայացած նախավերջին տուրից հետո հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը ութ հնարավորից 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կարեւոր հաղթանակ տարավ Հովհաննես Գաբուզյանը (նկարում), որը վեց միավորով Դավիթ Մաղալաշվիլիի հետ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ