Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան. Արթուր Իսրայելյան

Հուլիս 19,2019 20:44

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։ (ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն է այսօր ասուլիսում անդրադարձել Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցին՝ հավաստիացնելով՝ իշխանությունները փորձում են իրենից և այլակարծությունից ազատվել,  քանի որ ինքը բազմիցս ցույց է տվել իր վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։ Վարագյանն ասել է, որ ապօրինի է հոգաբարձուների նիստ հրավիրելն ու կենտրոնի լուծարման հարցը դնելը, որովհետև նույնիսկ հաստատված օրակարգ չկա։- «Առավոտ»):

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան: Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որն, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։

ԵՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի։

 

ԵՊՀ կանոնադրություն՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031