Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել Է Վահագն Հարությունյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը

Հուլիս 19,2019 20:00

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, հրապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով բողոքների վերաբերյալ որոշումը:

Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, հունիսի 3-ին, քննելով Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր մերժել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը:

Դատարանի այդ որոշումը բողոքարկել է ինչպես դատախազությունը, այնպես էլ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատախազությունը պահանջել է բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել, քանի որ համամիտ չէր դատական ակտում առկա որոշ ձեւակերպումների հետ:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մերժել ե՛ւ դատախազության, ե՛ւ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, առաջին ատյանի դատարանի որոշումն էլ թողել է անփոփոխ:

Հիշեցենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031