Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորների մասով ասաց վնգստալ, հիմա եթե հակադարձեն, ասեն՝ դու ես վնգստում, օրինակ, ի՞նչ կանի». Սաթիկ Սեյրանյանը՝ Փաշինյանի մասին

Հուլիս 19,2019 19:17

«Բռնության եւ ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան քննարկմանը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Իշխանությունը, առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանը խոսում է այդ բառապաշարով, որին միանում են, հաթաթաներ են տալիս իր ընտանիքի անդամները կամ կեղծ տեքստեր են շրջանառում բարոյախրատական երանգներով: Սա անպատասխանատու կառավարման ձեւի հետեւորդներին է բնորոշ, որոնք ոչ թե ուզում են ինչ-որ բան ստեղծել, այլ ընդամենը փորձում են երկարաձգել իրենց պաշտոնավարումը: Ատելության, բռնության խոսքի, հայհոյանքի միջավայրում դու չես կարող որեւէ արժեքավոր բան ստեղծել»:

Սեյրանյանն ասաց, որ ինչ-որ պատգամավոր, օրինակ, մեկը, ով «շիշ բռնելուց» վիրավորվել էր, համ էլ ասում էր՝ ի՞նչ կա դրա մեջ, որ շիշ եմ բռնել՝ դիմում են դատարաններ՝ վիրավորանքի եւ զրպարտության համար ու դա ուղղված է մամուլի դեմ. «Ինչո՞ւ մամուլի դեմ, որովհետեւ մամուլն է այսօր ձեւավորված ընդդիմությունը, դրա համար սլաքներն ուղղվում են մամուլի դեմ: Որովհետեւ ասում են՝ մենք լավն ենք, բայց մամուլը մեզ վատն է ներկայացնում: Նախկինում էլ կար այդ ձեւակերպումը՝ մի քիչ այլ բառապաշարով: Ցավոք, այդ սեւ ու սպիտակը կա, ճամբարների բաժանումը մեդիայում էլ կա ու մեդիայի աշխատողները ժամանակ առ ժամանակ մոռանում են, որ կյանքը շարունակվում է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության: Մամուլի լավագույն պաշտպանության ձեւը բարեխիղճ աշխատանքն է: Հիմա փորձելու են սնանկացնել ԶԼՄ-ներին, փորձելու են մամուլի աշխատողներին այսպես ասած վերբովկա անել, որ զբաղվեն իրենց քարոզչությամբ կամ տվյալ ԶԼՄ-ում աշխատելուն զուգահեռ այլ աշխատանք տանեն, նոր կայքեր են ի հայտ գալու: Ես կանխատեսում եմ, որ աշնան կողմ, երբ քաղաքական պրոցեսներն ավելի ակտիվանան, մամուլի դեմ հարձակումներ են լինելու»:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով հանդես չի գալիս դատապարտող խոսքով. «Հակառակը, դատավորների մասով վերջերս ասաց վնգստալ արտահայտությունը, հիմա եթե հակադարձեն, ասեն՝ դու ես վնգստում, օրինակ, ի՞նչ կանի»:

Աղասի Ենոքյանը կողքից հուշեց. «Կխուզարկի սենյակդ»:

Սեյրանյանի խոսքով՝ «երբ որ արդեն փաստարկներ, ասելիք չունես, դու դիմում ես կամ վերջույթների, կամ հայհոյանքի, եթե հակադարձեն, ի՞նչ կհետեւի դրան: Ի՞նչ է նշանակում, երբ ընտանիքի երեխան, որի մասնագիտությունը չգիտեմ, մոռանում է, որ իրենք էլ ունեն ԶԼՄ ու դաս է տալիս, մեկը չկա, որ ասի՝ լռի՛ր, գնա քո աշխատանքով զբաղվիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031