Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում

Հուլիս 19,2019 19:30

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանիի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի աճի հնարավորություններ ունի և առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար: Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձևավորել Հայաստան-Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար: Այս համատեքստում  կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որը նոր հեռանկարներ կբացի համատեղ նախագծերի և տնտեսական կապերի ընդլայնման համար: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ ի շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունում անդամակցության ու Եվրասիական միություն – Իրան ազատ առևտրի գոտու հաստատման:

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և զգալի ներդրում ունի Լիբանանի գրանցած առաջընթացում: Տիգրան Ավինյանը նշել է, որ լիբանանահայերը կարևոր կապող օղակ են երկու երկրների միջև և շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031