Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:
Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ