Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը

Հուլիս 19,2019 17:52

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը շարունակում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական հանդիպումների շարքը՝ քննարկելու համար երկրի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։

Այսօր` հուլիսի 19-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներ Արա Հակոբյանի, Աշոտ Ղազարյանի, Նորայր Աղայանի և Արա Գասպարյանի հետ:

Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արթուր Խաչատրյանը։

Քննարկվեց երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, կարևորելով դատա-իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց մտահոգությունները հայտնեցին դատական համակարգի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ: Երկրի ներքին ու արտաքին` առկա մարտահրավերների համատեքստում կարևորվեց համագործակցության հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Ձեռք բերվեց քաղաքական համագործակցությունն ու խորհրդակցությունները շարունակելու և արդյունավորելու պայմանավորվածություն:

ՀՅԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031