ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ.Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Ոստիկանություն