Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասարսափելին հրմշտոցն էր. Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները մանրամասներ են պատմում

Հուլիս 19,2019 17:15

Այսօր ավելի վաղ Մոսկվա-Երևան դադարեցված չվերթի ուղևորները պատմել են, որ օդանավում տարհանման ժամանակ հրմշտոց է սկսվել: Ուղևորներից մեկը հասցրել է տեսանկարահանել կատարվածը:

Վյաչեսլավ անունով ներկայացած ականատեսը մի քանի տեսանյութ է նկարել: Դրանցից մեկում նա արդեն ավտոբուսում պատմում է, որ «ամենասարսափելին հրմշտոցն էր»:

Օդանավում եղած մի կին էլ պատմել է, որ տարհանման սկզբում հրմշտոց չի եղել, և անձնակազմն օգնել է իրենց դուրս գալ ինքնաթիռից: Նա, մասնավորապես, նշել է, որ մի խումբ իրենց մշտապես հանգստացնում էր և կոչ էր անում խուճապի չենթարկվել: Ուղեկցորդներից մեկն էլ նրա խոսքով ասել է՝ «փախեք՝ ով ինչպես կարող է»: Դրանից հետո, նրա խոսքով, ինքը հասկացել է, որ ինչ-որ լուրջ բան է կատարվել:

Ուղևորներից մեկն էլ նշել է, որ օդանավում ծուխ է լցվել: «Բոլորը խուճապի մատնվեցին, սկսեցին գոռալ, բղավել»,- պատմել է նա: Նրա խոսքով՝ օդաչուն, որն արդեն արագություն էր հավաքել, անմիջապես կանգնեցրեց օդանավը, որից հետո սկսվեց տարհանումը: Նա նշել է, որ իրենց տեղափոխել են օդանավակայան, ուտելիք և ջուր են տվել, որոշ ժամանակ անց այլ օդանավ են տրամադրել:

Հիշեցնենք, օդանավում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան: 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031