«Եթե այդ հայտարարության քաղաքական հատվածը դուրս բերենք, կարող եմ ասել, որ այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել: Իսկ ավելի հստակ՝ կառավարությունն իրավունք ունի: Եթե իրավական հիմնավորումների անհրաժեշտություն լինի, կներկայացնենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկին:
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճզմել տանկերի թրթուրների տակ»:
Խուդոյանը շեշտեց. «Ինչ վերաբերում է տանկեր օգտագործելուն, ես այստեղ ենթատեքստ տեսնում եմ, որ դա ուղղակիորեն կարելի է մեկնաբանել, թե իբրեւ պարոն Քոչարյանը տանկեր է մտցրել, բայց դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գործի մեջ չկա որեւէ նյութ այն մասին, որ Երեւան տանկեր են մտել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/462984977588126/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այն որ, զինված ուժերը մտել են, դա փաստ է, մարդիկ են սպանվել, դա ևս փաստ է, իսկ տանկերը – դա, ինչպես ասում են, фигура речи: Փաշինյանի ասածը նա էր, որ մի ղեկավարի մտքով էլ, օրինակ, կարող է իշխանությունը պահելու համար հատուկ ջոկատի փոխարեն տանկեր մտցվեն՝ ճաշակի հարց է։ Գործ մի կարեք, թե արդեն փրփուրներից եք բռնվում, ուրիշ փաստարկներ չունեք։ Կանգնեք դատարանի առջև և ձեզ հատ-հատ փաստերով կապացուցեն, թե ինչով եք ցուցարարների դեմ կանգնել։ Կարծում էի, որ այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանա, սակայն Վարչապետի երեկվա “Ազատություն” TV-ին տված հարցազրույցից հետո, երբ նկարագրվեց, թե ինչպես են սեփականաշնորհել երկիրը ոչ միայն նյութապես, այլև արդարադատությունով, Սահմանադրությունով հանդերձ, հասկացա, որ մարդկային ագահությունը և ստորությունը սահմաններ չունի։ Որտեղ ուզում եք ուղարկեք ձեր բողոքները և դիմումները՝ Վենետիկ, Եվրոպա և թող նրանք ձեզ արդարացնեն, սակայն ոնց եք նայելու ձեր ժողովրդի աչքերին։ Չնայած, արդեն շուտվանից անձնական շքեղ մեքենաների մթնեցրած պատուհաններից եք աշխարհին նայում։