«Մտահոգիչ է: Կարծես թե չհերքվեց գլխավոր դատախազության կողմից այն, որ գրասենյակից առգրավվել են նաեւ Քոչարյանի գործին վերաբերող նյութերը: Դա արդեն շատ լուրջ ազդակ է մեզ համար, որպեսզի որոշակի անհանգստություն ունենանք մեր գործի տեսանկյունից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությանը, ասաց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
«Չգիտես ինչու, այդ խուզարկությունը համընկավ հետեւյալ փաստի հետ: Թեեւ քրեական գործի նյութերն առաջին ատյանի դատարանը հիմա չունի, բայց մենք դրանք ներկայացրել էինք՝ խնդրելով անհապաղ քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցը: Օրենքն ու անձի ազատության իրավունքը պահանջում են, որ դա պետք է քննվեր անհապաղ: Ենթադրվում է, որ դատավոր Գրիգորյանն այդ հարցը պետք է քններ անհապաղ՝ ունենալով մեր կողմից բերված նյութերը: Բայց տեսնում ենք, որ, ենթադրաբար, դրանք էլ են առգրավվել: Խնդիր չի, մենք մի անգամ էլ կներկայացնենք»,-նշեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/462984977588126/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ