Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախկին հատուկջոկատայինի սպանության գործը արդար չեն քննում. ազգային խտրականության հիմքեր են տեսնում. պնդում են փաստաբանները

Հուլիս 19,2019 15:18

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանը երբեւէ չի հետաքրքրվում իր քաղաքացիների ճակատագրով, որոնք կալանավայրերում են: Եթե այս դեպքը կատարված լիներ ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի քաղաքացիների հետ, հիմա պատերազմ էին սկսել Ռուսաստանի դեմ»,-այսօր այսպիսի վրդովմունք հայտնեց ՌԴ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում մամուլի ասուլիս հրավիրած փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ 24-ամյա նախկին հատուկ ջոկատայինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում, հունիսի 1-ի գիշերը։ Տեղի ունեցած սպանության հետեւանքով 9 ՀՀ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, որից մեկին՝ հենց Բելյանկինին սպանելու հոդվածով: Մինչդեռ պաշտպանները պնդում են, որ սպանողը Հովհաննես Հայրապետյանն է, որը ազատության մեջ է, բայց ՌԴ քննիչները հետ չեն կանգնում իրենց՝ նախապես հայտարարած վարկածից՝ հայտարարելով, որ սպանողը Սերգեյ Խոջոյանն է:

Պաշտպան Կարեն Ներսիսյանը պնդում է, որ նախկին հատուկջոկատայինին սպանողը Սերգեյը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նրա խոսքով. «Սպանվել է զինվորականը, տուժել են երկուսը՝ մեկը դանակահարվել է: Ձերբակալվել է 9 հայ, այդ 9-ից 2-ն իրենց ոտքով են եկել, հանձնվել: 5 հոգին մեղադրվում են սպանության հոդվածով: Մինչեւ ցմահ դատապարտում է սպասվում: Կան նաեւ խուլիգանության հոդվածով մեղադրվողներ: Մենք հույս չունենք ո՛չ իրենց քննիչների, ո՛չ դատախազության վրա: Նրանք իրենց քաղաքացիներին չեն խղճում, ուր մնաց՝ մեզ»,-ասաց Կարեն Ներսիսյանը՝ նշելով, որ ի սկզբանե էլ գործի նախաքննությունն օբյեկտիվ չի իրականացվում,ինչի հետեւանքով էլ ազգային խտրականության հիմքեր է տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանները դիմելով ՌԴ բարձրաստիճան իրավապահներին, Հայաստանի իրավական ոլորտի պատասխանատուներին, Հայաստանում ՌԴ դեսպանին՝ պահանջում են, արդար քննություն: ՌԴ-ում արդեն դիմել են մի քանի ատյանի,սակայն որեւէ պատասխան չեն ստացել:

«Իրավաբանական գնահատական պետք է տալ արարքին: ՌԴ երկու քաղաքացի իրենց անվայել են պահել՝ կանանց եւ երեխաների ներկայությամբ, հայերը խնդրել են դուրս գալ: Դուրս հրավիրելը բերել է նրան, որ սկսել են ազգային հողի վրա վիրավորել հայերին, ասել, որ իզուր չեն թուրքերը ոչնչացրել ձեզ, սա իրենց հողն է, ո՞վ են, որ իրենց դուրս են հրավիրել: Բժիշկներ են եղել, հաջորդ օրը եկել են ներողություն են խնդրել իրենց արածի համար: Զինվորականը, որ տեսել է՝ ռուսներ են վիճողները, մոտեցել է, սկսել է կրակել: Նա, ով դանակով հարվածել է զինվորականին, հարվածել է այն բանից հետո, երբ երեք անգամ վիրավորվել է, նրա վրա երեք վնասվածք կա: Դա տեսել է տաքսու վարորդը, որը նրան տեղափոխել է»,-ասաց փաստաբանը: Նա հրապարակեց այն քաղաքացիների անունները,որոնք այժմ կալանքի տակ են:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031