Այսօր «Բռնության եւ ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան քննարկմանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն ասաց, որ հեղափոխությունից առաջ էլ է եղել ատելության խոսքը, բայց ինտենսիվ է դարձել հեղափոխությունից հետո. «Մինչ այդ հայհոյանքը քիչ էր, որովհետեւ հասարակությունը մերժում է հայհոյանքը: Հետո հայտնվեցին, որովհետեւ մենք հասարակության փոխարեն ունենք երկու հասարակություն՝ սպիտակների եւ սեւերի»:
Ըստ նրա, այս երեւույթի դեմ պետք է պայքարել՝ հանրայնացնելով, պետք է ի ցույց դնել այդ մարդկանց: Ենոքյանն ասաց, որ լիդերին փորձում են նմանվել, որպես օրինակ բերեց այն, որ Բրեժնեւի ժամանակ ունքերն էին աճեցնում, Ստալինի ժամանակ բեղ պահում: Երբ Փաշինյանը խոսում է ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու մասին, սա, ըստ նրա՝ նպաստում է ատելության խոսքին. «Բռնության խոսք վաղուց չէինք լսել, բայց վերջին հարցազրույցում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց իշխանության ներկայացուցիչների մասին, որոնք դռների տակ վնգստում են եւ նրանց գլխին պետք է փետով տալ, ես հասկացա, որ սա ճանապարհ չի: Երբ բռնության խոսք տարածողը խոսում է բռնության դեմ պայքարի մասին, սա նշանակում է, որ նոր բռնություններ են լինելու կամ առնվազն բռնության խոսքի նոր տարափ է լինելու»:
Կարդացեք նաև
«Ադեկվադ»-ից Լիկա Թումանյանն էլ իր խոսքում ասաց. «ԱԺ փոխնախագահը գրել է՝ գնացեք գցվեք մոստից, ինձ հետաքրքրում է՝ ԱԺ-ն ունի՞, թե՞ չունի էթիկայի հանձնաժողով: Երբ ավագանու անդամն ասում է՝ սրա ականջները պետք է կտրել, կա՞ քաղաքական կամք, որ սրա դեմ պայքար լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բավական է խոսեք, գնացեք աշխատեք, մեր երկրի համար այսօր ամենաադեկվատ պահվածքը դա է։ Օրինակ վերցրեք Փաշինյանից և նրա կառավարությունից։