Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եք Սերժ Սարգսյանը վատն էր, Մարտի 1 անելու էր, իսկ Նիկոլը չի՞ անելու էն, ինչ ասում է, Իջեւանի դեպքերը ոչ մեկիդ բան չի հուշո՞ւմ». Նարեկ Սամսոնյան

Հուլիս 19,2019 14:42

Այսօր «Բռության եւ ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան քննարկմանը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մի շարք երկրներ կան, որոնք խստացրել են ատելության եւ բռնության խոսքի համար պատիժները, բայց սա չի նշանակում, թե խոսքի ազատության սահմանները նեղացվում են»: Ըստ նրա, քաղաքական գործիչների դեպքում կարող է թույլատրելի լինել քննադատությունը, թեկուզ այն պարունակի մի քիչ վիրավորանքի տարրեր. «Քաղաքական գործիչները որոշումներ են կայացնում, որոնց բացասական հետեւանքները կրելու ենք մենք, հետեւաբար՝ նրանք պարտավոր են ավելի բաց լինել եւ քննադատությունն ընդունել»: Սահակյանը ՄԻԵԴ-ի կողմից քննված գործի օրինակը բերեց, երբ քաղաքական գործչին լրագրողը հիմար էր բնութագրել, ՄԻԵԴ-ը գտել է, որ լրագրողները կարող են խիստ քննադատության ենթարկել քաղաքական գործիչներին՝ առանց վախենալու:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ «Սոցիալական մեդիայի գոյությունը որոշ խմբերի անսահման ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս: ԵԽ-ի շրջանակներում գոյություն ունի ռասիզմի եւ անհանդուրժողականության հարցերով հանձնաժողով, որը հանձնարարական է ընդունել: Դրանով կոչ են անում ԵԽ անդամ պետություններին կիբերհանցագործությունների մասին փաստաթուղթը վավերացնել, որում կա դրույթ՝ ատելության խոսքը քրեականացնել, բայց խոսքը վերաբերում է քսենոֆոբիային ու ռասիզմին, ոչ թե քաղաքական գործիչների քննադատությանը: Ռասիզմը, ատելություն եւ բռնություն սերմանող խոսքը խոսքի ազատության շրջանակում չի պաշտպանվում, համարվում է խոսքի ազատության սահմանափակում»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ասաց. «Ատելության խոսքը սկսել է անցած տարվա հայտնի իրադարձութունների ընթացքում, երբ մի քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում: Այդ ատելության հոսքը հասել էր մարդկանց տներ՝ կանանց, երեխաների: Սերժ Սարգսյանի թոռնիկի համարը, որը փոքր երեխա էր՝ Պուշկինի դպրոցում սովորող, մարդկանց էր տրվել Նիկոլ Փաշինյանի՝ շիշ բռնող ախրաննիկ պատգամավորի կողմից, որոնք զանգել էին ու այդ «hate speech»-ը հասցրել թոռնիկին: Հասել էին կին պատգամավորների տներ, կպցնում էին տարբեր տեսակի մահվան մասին հուշող պաստառներ, ամենավերջին հայհոյանքները տեղի էին ունենում փողոցում ու դա տեղի էր ունենում քաղաքական սպեկտորի քար լռության մթնոլորտում: Որեւէ մեկի քննադատությունը չեմ տեսել էն ժամանակ, ու դա հիմքերից մեկն էր, որը ստեղծեց այս միջավայրը: Երբ իշխանությունն, ըստ էության, զավթված էր, փոխված էր, ես մտածում էի, որ տեղի կունենա դրա ավարտը, բայց այսօր էլ ես տեսնում եմ, որ դա ոչ միայն տեղի չի ունեցել»:

Նարեկ Սամսոնյանն ասաց. «Երբ երկրի առաջին դեմքը խոսում է, որ դատավորները վնգստում են, խոսում է, որ Արցախում կան մարդիկ, որոնք դավադիր պատերազմ են սարքել ու ոչ մի լրագրող պատին դեմ չի տալիս առաջին դեմքին, դա բերում է  այն ատելության խոսքին, որը կա: Լրագրողներին չի հուզում, երբ իրենց երկրի առաջին դեմքը վնգստացող դատավորներից է խոսում, կամ ասֆալտին, պատերին ու պոլերին է ծեփում ու ասում՝ հանգիստ նստեք տեղներդ: Կամ ասում է՝ թրթուրավոր տանկերով մարդկանց ճզմելու մասին: Արդյոք դա նույնը չի՞, երբ Սերժ Սարգսյանը խոսում էր Մարտի 1-ի մասին: Ինչ է, կարծում եք Սերժ Սարգսյանը վատն էր, Մարտի 1 անելու էր, իսկ Նիկոլը չի՞ անելու էն, ինչ ասում է: Իջեւանի դեպքերը ոչ մեկիդ բան չի հուշո՞ւմ: Նույնը Երեւանում է լինելու ու ոստիկանությունը դառնալու է ավելի վատ ոստիկանություն, քան Մարտի 1-ին էր»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031