Փոթիում ընթացող շախմատի 14-րդ միջազգային փառատոնի «A» խմբում խաղացված յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը վեց միավորով միանձնյա գլխավորում է Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Հովհաննես Գաբուզյանը հայրենակցից հետ է մ,նում մեկ միավոր եւ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Մեր հանրապետության եւս երեք շախմատիստներ՝ միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, առաջատարների շարքում են: Նրանք 4,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 8-րդ, 11-րդ եւ 12-րդ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ