Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-19 հավաքականը միակն է, որ Եվրո-2019-ում միավոր չի վաստակել

Հուլիս 19,2019 13:54

Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային պայքարում այսօր կրկին  հանգստյան օր է:

Երկրորդ տուրում «A» խմբում Հայաստանը 0-4 հաշվով պարտվեց Իտալիային, իսկ Պորտուգալիան եւ Իսպանիան խաղն ավարտեցին ոչ-ոքի՝ 1-1, «B» խմբում Չեխիա-Նորվեգիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, Ֆրանսիան 1-0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ՝ մասնակից ութ հավաքականների մեջ դառնալով միակը, որ ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց:

Մրցաշարային աղյուսակներ

«A» խումբ

Իսպանիա               2     1     1     0     5-2     4

Պորտուգալիա       2     1     1     0     4-1     4

Իտալիա                  2     1     0     1     4-3     3

Հայաստան             2     0     0     2     1-8     0

«B» խումբ

Ֆրանսիա               2     2     0     0     4-0     6

Նորվեգիա              2     0     2     0     1-1     2

Իռլանդիա              2     0     1     1     1-2     1

Չեխիա                    2     0     1     1     0-3     1

Հուլիսի 20-21-ին խմբերում կկայանան վերջին տուրի հանդիպումները, որոնց ավարտին հայտնի կդառնան այն երեք թիմերը, որոնք Ֆրանսիայի հետ պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում:

Հուլիսի 20-ին՝ «A»խումբ. Իսպանիա-Իտալիա, Պորտուգալիա-Հայաստան:

Հուլիսի 21-ին՝ «B» խումբ. Ֆրանսիա-Նորվեգիա, Իռլանդիա-Չեխիա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031