Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի միակ կրեդոն քաղաքական խաբեությունն է». Էդուարդ Շարմազանով

Հուլիս 19,2019 13:45

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց եւ հիասթափեցրեց իրեն իշխանության բերած հեղափոխական հանրությանը: Էդուարդ Շարմազանովն այս եզրակացությանը հանգել է` հետեւելով նախորդ երկու օրերին Իջեւան քաղաքում զարգացող իրադարձություններին:

Հիշեցնենք, իջեւանցիները փակել էին միջպետական ճանապարհը, քանի որ նրանց արգելվել էր անտառահատումներ իրականացնել: Այնուհետեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղա, ինչի արդյունքում 13 անձ ձերբակալվել էր: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը «ապօրինության հետ գործարքի չի գնալու» : Իսկ երեկ երեկոյան, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում, քաղաքացիներին այլ լուծումներ են առաջարկվել:

«Ասում էր` դուք բոլորդ վարչապետ եք, եւ դուք եք այսուհետ ամեն ինչ որոշելու: Այդ մարդիկ էլ` ամեն մեկն իրեն վարչապետի տեղ դրած` որոշել են` ազատ օգտվել բնության բարիքներից: Բայց, պարզվում է, Նիկոլն այստեղ էլ «քցեց» ժողովրդին. արդեն միայն ինքն է վարչապետ: Իսկ երբեմնի վարչապետ-ժողովրդից արդեն պատսպարվում է ոստիկանական ուժերով»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանից հիասթափությունները շարունակվելու են. «Դա անխուսափելի է, քանի որ Փաշինյանի միակ կրեդոն քաղաքական խաբեությունն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ներկայացեք, խնդրեմ․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031