«Յուրաքանչյուր շոուբիզնեսցի, որն ունի եկամուտ, պետք է հարկ վճարի պետությանը։ Ի դեպ, նախորդ տարիներին էլ մեր մասնակցությամբ համերգները, որոնք եկամուտ էին բերում, հարկվում էին. կազմակերպիչներն էին այդ հարկերը վճարում։ Հիմա էլ հարկ վճարում է այն օբյեկտի տերը, որտեղ ես աշխատում եմ։ Ինչ վերաբերում է անձամբ մեզ, ես դեմ չեմ, թող, օրինակ, հարսանիք լինի, ես էլ երգեմ ու հարկ վճարեմ»,– «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Խաչատրյանը՝ անդրադառնալով նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով պատգամավորը շոուբիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ Երգչուհին պատգամավորին կոչ արեց ավելի կոռեկտ լինել։
«Դիմում եմ ոչ պատշաճ արտահայտություն արած տխրահռչակ պատգամավորին, հարգանքով վերաբերվե՛ք շոուբիզնեսցիներին եւ, առհասարակ, բոլոր քաղաքացիներին։ Մենք էլ կարող ենք շատ արտահայտություններ անել, բայց մեր դաստիարակությունը մեզ թույլ չի տա։ Եթե մեր պատգամավորները իր նման են, իր մակարդակի, ուրեմն մենք ողբալի վիճակում ենք»,– ասաց Աննան։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև